Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյան

Արթիկի թեմի առաջնորդ

● Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1979թ., գ․ Օշականում։  Ավազանի անունը՝ Արմեն։
1986–1996 թթ. -Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց։
1996–2002 թթ. - Գևորգյան Հոգևոր Ճեմարան։

  Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2001թ․- սարկավագ, ձեռամբ՝ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
2003թ.- կուսակրոն քահանա, ձեռամբ՝ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի:
2013թ.-մասնավոր վարդապետության 4 աստիճաններ, ձեռամբ՝  Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ (Վարդապետական թեզ՝ «Թաղման ծեսն ըստ ձեռագիր և տպագիր «Մաշտոցների» ԺԶ-ԺԸ դդ. և ժողովրդական սովորությունները»):
2024թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ։

 ● Պաշտոնավարություն

2002թ․-լուսարար՝ Մայր Տաճարում։
2002-2003թթ․- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար–քարտուղար։
2003-2005 թթ․ - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես պարետ։
2005 թ.- Աբխազիայի հոգևոր հովիվ:
2006 թ.-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես պարետ։
2006-2007թթ.- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մկրտարանի տեսուչ:
2007-2013թթ.-Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահայր:
2013թ.- Մայր Աթոռի «Ներսիսյան» անտառի մանկական խաղահրապարակի տնօրեն:
2013թ. -Իրաքի Հայոց թեմ, Բաղդադի հոգևոր հովիվ:
2014թ. -Գևորգյան Հոգևոր Ճեմարան, ավագ վերակացու և դասախոս:
2015թ․- Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ։ 
2024թ․ -ից Հայ Առաքելական Եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդ